Մատչելիության հղումներ

Նախագահն այցելել է Ազգային ժողով, հանդիպել Արարատ Միրզոյանին


Արխիվային լուսանկար

Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Ազգային ժողով, հանդիպում ունեցել ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի հետ:

Ըստ նախագահի գրասենյակի, Արմեն Սարգսյանը ևս մեկ անգամ առողջություն է մաղթել Արարատ Միրզոյանին՝ կրկին խստորեն դատապարտելով նրա նկատմամբ կատարվածը և անթույլատրելի համարել բռնության ցանկացած դրսևորում:

Նախագահը համոզմունք է հայտնել, որ հատկապես երկրի ու ժողովրդի համար այս բարդ իրավիճակում գերիշխող պետք է լինեն բարձր պատասխանատվությունն ու զսպվածությունը, բացառվեն անհանդուրժողականության և բռնության կոչերն ու գործողությունները:

Հանդիպմանը նախագահ Սարգսյանն ու ԱԺ նախագահը մտքեր են փոխանակել երկրում ստեղծված ներկա իրավիճակի շուրջ, խոսել հանգուցալուծման հնարավոր ճանապարհների մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG