Մատչելիության հղումներ

Ադրբեջանի խորհրդարանը հավանություն է տվել ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագահի հրամանագրին


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև, արխիվ

Ադրբեջանի խորհրդարանը՝ Միլի մեջլիսը, այսօր հավանություն է տվել երկրում ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրի նախագծին:

Ռազմական դրությունն, ըստ նախագծի, պետք է չեղարկվի դեկտեմբերի 12-ին՝ տեղական ժամանակով ճիշտ կեսգիշերին:

Ադրբեջանում ռազմական դրություն է հռչակվել սեպտեմբերի 28-ին՝ Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների վերսկսման կապակցությամբ:

Նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարները ստորագրել են համատեղ հայտարարություն, որի համաձայն ռազմական գործողությունները դադարեցվել են, և հակամարտության գոտում տեղակայվել են ռուսաստանցի խաղաղապահներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG