Մատչելիության հղումներ

Ադրբեջանը չեղարկում է ռազմական դրությունը


Ադրբեջանի խորհրդարանը դեկտեմբերի 11-ին կքննարկի այդ երկրում ռազմական դրությունը չեղարկելու մասին նախագահ հրամանագիրը։

Իլհամ Ալիևի հրամանագրով ռազմական դրությունը պետք է չեղյալ հայտարարվի դեկտեմբերի 12-ին՝ 00։00-ին:

Ադրբեջանում ռազմական դրություն և պարետային ժամ է հայտարարվել սեպտեմբերի 27-ին՝ ղարաբաղյան պատերազմի վերսկսմանը զուգահեռ։ Ալիևի այդ հրամանագրի համաձայն, Բաքվում և մի շարք խոշոր քաղաքներում ու շրջաններում սահմանվել է պարետային ժամ՝ ժամը 21:00-ից 06:00-ը:

Հայաստանում սեպտեմբերի 27-ին հայտարարված ռազմական դրությունը դեռևս չի չեղարկվել, փոխարենը կառավարությունը վերացրել է ռազմական դրության շրջանակներում գործող մի շարք սահմանափակումներ։ Մասնավորապես՝ չեղարկվել է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու, հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը, ինչպես նաև՝ Հայաստանի տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները։

XS
SM
MD
LG