Մատչելիության հղումներ

ԼՀԿ-ն քաղաքական կոնսուլտացիայի հրավեր արտահերթ ընտրությունների հարցով իշխանությունից չի ստացել


«Լուսավոր Հայաստան»-ն իշխանություններից քաղաքական կոնսուլտացիայի հրավեր արտահերթ խորհրդարանական ընտրությունների հարցով չի ստացել, այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։

«Որևէ քննարկման մասին ես տեղեկություններ չունեմ։ Եթե խոսքը գնում է Ընտրական օրենսգիրքն ընդունելուց հետո նոր ընտրությունների գնալու մասին, բնալանաբար, պետք է քննարկումներ լինեն, որովհետև խաղի կանոները պետք է պարզ լինեն բոլոր խաղացողների համար։ Եթե Ընտրական օրենսգիրքը մենք ընդունենք այսօր, ընտրույթունները պետք է անցկացնենք 6 ամից հետո, Վենետիկի հանձնաժողովի պահանջներից է՝ խաղի կանոններին պետք է բոլորը պատրաստվեն։ Եթե Ընտրական օրենսգիրը մնա ինչպես որ կա, կարող ենք ընտրությունները կազմակերպել վաղը։ Խաղի կանոնների մեջ են մտնում քաղաքական կամքը, օրինակ ընտրությունները չկեղծելը, ընտրակաշառք բաժանողին կալանվորելը, ձերբակալելը, խաղի կանոնները խախտողները պետք է պատժվեն․․․, Էդ քննարկումը երբ կսկսի, կքննարկենք», - ասաց Մարուքյանը։

Իշխանությունները, հիշեցնենք, հայտարարում են, որ չեն բացառում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների հարցով ընդդիամդիրների հետ քաղաքական կոնսուլտացիաները։

Օրերս Ազգային ժողովում Կառավարության հետ հարցուպատասպխանի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ պատրաստ են արտահերթ ընտրությունների օրակարգի շուրջ քննարկումներ ունենալ ընդդիմության հետ՝ մասնավորապես նշելով «Լուսավոր Հայաստանի» անունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG