Մատչելիության հղումներ

Հարուցվել է քրգործ՝ «Մեր բակ» մանկապարտեզի սաների նկատմամբ ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքի առթիվ


Հարուցվել է քրեական գործ՝ «Մեր բակ» մանկապարտեզի սաների նկատմամբ առերևույթ հոգեկան տառապանք, ֆիզիկական ուժեղ ցավ պատճառելու դեպքի առթիվ, հայտում է Քննչական կոմիտեն:

«Երևան քաղաքի «Մեր բակ» անվանումը կրող մանկապարտեզի աշխատակիցների կողմից մանկապարտեզի սաներին առերևույթ ծեծի ենթարկելու և հոգեկան տառապանք պատճառելու դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 119-րդ հոդվածի (ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով հարուցված քրեական գործով կատարվում է նախաքննություն», - ասված է տարածած հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG