Մատչելիության հղումներ

Ոստիկանությունը կոչ է անում համաքաղաքացիներին պահպանել օրինահարգության և համակեցության կանոնները


Ոստիկանության շենքը Երևանում

Ոստիկանությունը կոչ է անում համաքաղաքացիներին պահպանել օրինահարգության և համակեցության կանոնները:

Հաղորդագրությունում նշված է՝ ոչ ոք չի կարող սահմանափակել կարծիքի արտահայտման ազատությունը, բայց հիշեք, որ բոլո՜ր քաղաքացիներն ունեն կարծիքի ազատ արտահայտման, ազատ տեղաշարժվելու, անդորրի և այլ սուբյեկտիվ իրավունքներ:

Ոստիկանությունը հորդորում է «սուբյեկտիվ հիմնական իրավունքներն իրականացնել բացառապես օրենքի շրջանակներում, չչարաշահել դրանք, հարգել համաքաղաքացիների իրավունքները»:

«Հիշեք, որ ձեր իրավունքներն օրենքին հակառակ և չարաշահումով իրականացնելը, ինչը դրսևորվում է փողոցների շրջափակումով, տրանսպորտի երթևեկության կազմալուծմամբ, առաջացնում է վարչական պատասխանատվություն: Չխանգարենք ոչ մեկին, չխանգարենք հանրային համաձայնության կայացմանը։ Հարգենք բոլորին և հարգենք ինքներս մեզ, թույլ չտանք հակահասարակական արարքներ, որոնք կարող են անվստահություն սերմանել օրենքի և օրինականության հանդեպ», - ասված է հաղորդագրությունում

Հիշեցնենք, որ վարչապետի հրաժարակաի պահանջով փողոց դուրս եկած ընդդիմադիր ուժերը վերջնաժամկետ էին տվել վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Այն լրացավ այսօր ժամը 12։00-ին։ Փաշինյանը հրաժարական չի տվել։ Ընդդիմադիր ուժերը զգուշացրել էին, որ եթե Փաշինյանը հրաժարական չտա, իրենք զանգվածային անհնազանդություններ են իրականացնելու։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG