Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպել է Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի հետ:
Ըստ Հայաստանի Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչության, զրուցակիցները կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում խաղաղ բանակցությունների վերսկսումն ապահովելու համար ազգերի ինքնորոշման և ուժի չկիրառման սկզբունքները:
Կողմերը կարծիք են հայտնել, որ թե' Հայաստանում և թե' Արցախում անհրաժեշտ է ապահովել ներքին կայունություն, և ողջ ուշադրությունը կենտրոնացնել ռազմագերիների վերադարձի և արցախահայերի սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: