Մատչելիության հղումներ

Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղըզստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից 


ՀՀ արտգործնախարարության շենքը Երևանում
ՀՀ արտգործնախարարության շենքը Երևանում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկով, նախագահ Արմեն Սարգսյանի դեկտեմբերի 4-ի հրամանագրով, Գագիկ Ղալաչյանը հետ է կանչվել Ղազախստանում և Ղրղըզստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից:

Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։

Ղալաչյանն այս պաշտոնը զբաղեցնում էր 2018-ի նոյեմբերից։ Մինչ այդ նա զբաղեցրել է Հայաստանի արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետի պաշտոնը, ավելի վաղ եղել է Հայաստանի դեսպանը Հունաստանում, այլ երկրներում, տարբեր պաշտոններ է զբաղեցրել արտգործնախարարության համակարգում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG