Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագրեր է ստորագրել Արա Սահակյանին Ղազախստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից հետ կանչելու և այդ պաշտոնում Գագիկ Ղալաչյանին նշանակելու մասին՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունները:
Հրամանագրերի տեքստերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում:
Մինչ նոր նշանակումը Գագիկ Ղալաչյանը արտգործնախարարության Եվրոպայի վարչության պետն էր, ավելի վաղ եղել է Հայաստանի դեսպանը Հունաստանում, այլ երկրներում, տարբեր պաշտոններ է զբաղեցրել արտգործնախարարության համակարգում:
Արա Աահակյանը Ղազախստանում Հայաստանի դիվանագիտական առաքելությունը ղեկավարում էր 2013 թվականի օգոստոսից: