Մատչելիության հղումներ

Ռուս խաղաղապահները անում են հնարավորը՝ պահպանելու խաղաղությունը Ղարաբաղում, ասում է Շոյգուն


Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգու, արխիվ

Ռուս խաղաղապահները անում են ամեն հնարավորը, որպեսզի պահպանեն խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում, հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Վերջինս նշել է, որ ռուսական կողմի աջակցությամբ հնարավոր է եղել Ղարաբաղ վերադարձնել ավելի քան 30 հազար փախստականների, ականազերծվել է 50 հեկտար տարածք, այդ թվում՝ Լաչինի միջանցքը և մինչև Ստեփանակերտ ձգվող 28 կմ ճանապարհահատվածը:

Շոյգուի խոսքով՝ ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում է նաև զոհվածների աճյունների որոնման ու փոխանակման գործընթացը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG