Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ավարտել են Ստեփանակերտի ևս մեկ՝ թիվ 8 միջնակարգ դպրոցի ականազերծումը, ինչպես նաև աջակցել են այնտեղ վերանորոգման աշխատանքների իրականացմանը: Այս մասին լրագրողներին հայտնել են Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից:
Գերատեսչության փոխանցմամբ՝ ռուս զինվորականներն աշխատում են նաև քաղաքացիական ենթակառուցվածքների վերականգնման ուղղությամբ, ինչն իրականացվում է տարածքի և օբյեկտների մաքրման աշխատանքների ավարտից հետո:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ռազմական ինժեներներն ականազերծել են ավելի քան 34 հա տարածք, շուրջ 12 կմ ճանապարհ, ստուգել են ավելի քան 110 տուն և սոցիալական օբյեկտներ, հայտնաբերել և վնասազերծվել է ավելի քան 1077 պայթուցիկ առարկա: