Մատչելիության հղումներ

Նոյեմբերի 14-ից ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ է վերադարձել շուրջ 26 հազար փախստական


Արցախ - Փախստականները վերադառնում են Ստեփանակերտ, նոյեմբեր, 2020թ․
Արցախ - Փախստականները վերադառնում են Ստեփանակերտ, նոյեմբեր, 2020թ․

Նոյեմբերի 14-ից մինչ օրս ավելի քան 26 հազար փախստականներ են ռուսաստանցի խաղաղապահների ուղեկցությամբ վերադարձել Լեռնային Ղարաբաղ, հաղորդում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողներն ապահովում են տրանսպորտային միջոցների երթևեկության անվտանգությունը և քաղաքացիների տեղաշարժը Լաչինի միջանցքով, ասված է հաղորդագրությունում:

«Խաղաղապահներն ապահովում են քաղաքացիական տրանսպորտային միջոցների անվտանգությունը և Լաչինի միջանցքով բնակիչների տեղաշարժը, սննդամթերքի և տարբեր ապրանքների տեղափոխումը, ուղեկցում և ապահովում են ենթակառուցվածքային օբյեկտները վերականգնող խմբերի անվտանգությունը», - նաև փոխանցում է Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը:

Նշենք, որ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը հրապարակում է միայն ռուս խաղաղապահների ուղեկցությամբ Արցախ վերադարձող փախստականների վերաբերյալ թվային տվյալները, բոլոր վերադարձածների թիվը, ըստ Արցախի պատկան մարմինների, երեկվա դրությամբ շուրջ 55 հազար էր։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG