Մատչելիության հղումներ

Անկարան ու Մոսկվան համաձայնության եկան Ղարաբաղում Թուրքիայի դիտորդական առաքելության հարցում


Ռուսաստանցի և թուրք զինծառայողներ Սիրիայում, արխիվ

Ռուսաստանը և Թուրքիան համաձայնության են եկել Լեռնային Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոնի գործունեության շուրջ։ Տեխնիկական հարցերը համաձայնեցվել են, համաձայնագիրը ստորագրվել է, այսօր հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարարությունը, հավելելով, թե աշխատանքները կսկսվեն որքան հնարավոր է շուտ։

France-Presse-ը նշում է, որ գործարքը կայացել է Ռուսաստանի ու Թուրքիայի պաշտոնյաների բանակցություններից մի քանի օր անց։

Ղարաբաղում հրադադարի վերահսկման ռուս-թուրքական համատեղ կենտրոն ստեղծելու հուշագիրը Ռուսաստանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները ստորագրել են նոյեմբերի 11-ին։

Ռուսաստանի, Ադրբեջանի, Հաայստանի ղեկավարների նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության տեքստում խաղաղարար առաքելությանը Թուրքիայի մասնակցության մասին հիշատակում չկա։

XS
SM
MD
LG