Մատչելիության հղումներ

Ադրբեջանի զինուժը մուտք գործեց Լաչինի շրջան


Ռուսաստանցի խաղաղապահները Բերձորում (Լաչինում), 30-ը նոյեմբերի, 2020թ․

Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները այս գիշեր մուտք են գործել Լաչինի (Քաշաթաղի) շրջան: Այս մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:

Համաձայն Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների կողմից նոյեմբերի 9-ին ստորագրված հայտարարության՝ Լաչինի շրջանից հայկական կողմը պետք է դուրս գար մինչև դեկտեմբերի 1-ը:

Ավելի վաղ հայկական Զինված ուժերը լքել էին Աղդամի և Քելբաջարի շրջանները:

Եռակողմ հայտարարության մեջ նշվում է նաև, որ Լաչինի միջանցքը՝ 5 կմ լայնությամբ, որը կապահովի կապը Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի վերահսկողության տակ:

XS
SM
MD
LG