Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետը հրաժարականի դիմում է գրել


Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, արխիվ

Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանն այսօր հրաժարականի դիմում է գրել։ Նա կշարունակի պաշտոնավարել մինչև կլինի կառավարության որոշումը: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց մարզպետի խորհրդական Արմինե Ավագյանը:

Հունան Պողոսյանը Սյունիքի մարզպետի պաշտոնը զբաղեցրել է 2018 թվականի հոկտեմբերից: Նախքան այդ էլ՝ մինչև 2018 թվականի մայիսը Պողոսյանը եղել է ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG