Մատչելիության հղումներ

Արագածոտնի, Սյունիքի, Արմավիրի մարզ­երը նոր մարզպետներ ունեն


Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյան

Կառավարության այսօրվա արտահերթ նիստում Դավիթ Գևորգյանը նշանակվեց Արագածոտնի մարզ­պետ, Հունան Պողոսյանը՝ Սյունիքի մարպետ, Համբարձում Մաթևոսյանը՝ Արմավիրի մարզ­պետ:

Մայիսին տեղի ունեցած հեղափոխությունից հետո Հայաստանի մարզերից վեցը ղեկավարում էին Դաշնակցական և «Ծառուկյան» դաշինքը ներկայացնող մարզպետներ։ Հոկտեմբերի սկզբին սակայն, վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ կառավարությունը նրանց ազատեց աշխատանքից: Պատճառը Դաշնակցության և «Ծառուկյան» դաշինքի օժանդակությամբ խորհրդարանում ընդունված օրենքի նախագիծն էր, որը փողոց դուրս բերեց տասնյակ հազարավոր մարդկանց։

Կառավարության հոկտեմբերի 10-ի նիստում Գնել Սանոսյանը նշանակվեց Գեղարքունիքի մարզպետ, Անդրեյ Ղուկասյանը՝ Լոռու, Տրդատ Սարգսյանը՝ Վայոց Ձորի։ Մինչ օրս թափուր էին մնում Սյունիքի, Արագածոտնի և Արմավիրի մարզպետի պաշտոնները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG