Մատչելիության հղումներ

ՀՔԾ պետը և ավագ քննիչը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով


ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան, արխիվ
ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյան, արխիվ

Հայաստանի հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանը և ծառայության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության հատկապես կարևոր գործերի ավագ քննիչ Հայկ Մանանդյանը պարգևատրվել են Մխիթար Գոշի մեդալով։

Ինչպես նշված է նախագահ Արմեն Սարգսյանի երեկվա հրամանագրերում, որոնք հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում, Խաչատրյանին և Մանանդյանին պետական բարձր պարգևը շնորհվել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջնորդության հիման վրա՝ «իրավակարգի և օրինականության ամրապնդման գործում ներդրած ավանդի համար»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG