Մատչելիության հղումներ

Էռնեկյանը որոշել է կառուցել Մարադոնայի արձանը


Էդուարդո Էռնեկյանը Հայաստանում, արխիվ
Էդուարդո Էռնեկյանը Հայաստանում, արխիվ

Հայաստանի ազգային հերոս, գործարար 87-ամյա Էդուարդո Էռնեկյանը որոշել է կառուցել օրեր առաջ մահացած արգենտինացի ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնայի արձանը:

Էռնեկյանի որոշումը հրապարակվել է մամուլում:

Դիեգո Արմանդո Մարադոնայի արձանը տեղադրվելու է Արգենտինայի «Էսեիզա» գլխավոր միջազգային օդանավակայանում, որը կառավարվում է Էռնեկյանի ընկերության կողմից:

1996 թվականին Հայաստանի հավաքականը ընկերական խաղ է անցկացրել Մարադոնայի «Բոկա Խունիորս» թիմի հետ Բուենոս Այրեսում: Խաղից հետո Մարադոնան ընթրիքի է հրավիրել Հայաստանի պատվիրակությանը իր ընտանիքին պատկանող ճաշարանում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG