Մատչելիության հղումներ

Մահացել է աշխարհահռչակ ֆուտբոլիստ Մարադոնան


Դիեգո Մարադոնա, արխիվ

Այսօր սրտի կաթվածից մահացել է արգենտինացի ֆուտբոլային լեգենդ Դիեգո Մարադոնան։ Տեղեկությունը հայտնել է նրա իրավաբանը։

60-ամյա Մարադոնան վերջին շրջանում լուրջ առողջական խնդիրներ ուներ և վիրահատության էր ենթարկվել։

Դիեգո Արմանդո Մարադոնան 17 տարի՝ 1977-94 թվականներին խաղացել է Արգենտինայի ազգային հավաքականում, որի կազմում չորս անգամ մասնակցել է աշխարհի առաջնություններին՝ 1986 թվականին նվաճելով աշխարհի գավաթը:

Լեգենդար ֆուտբոլիստը հանդես է եկել արգենտինական «Արգենտինոս Խունիորս», «Բոկա Խունիորս», իսպանական «Բարսելոնա», իտալական «Նապոլի» և այլ ակումբներում:

Մարադոնան հարյուրավոր գոլերի հեղինակ է դարձել միջազգային հեղինակավոր մրցաշարերում և ակումբային առաջնություններում:

Ֆուտբոլիստի կարիերային հաջորդել է Մարադոնայի մարզչական աշխատանքը, այդ թվում 2008-2010 թվականներին նա գլխավորել է Արգենտինայի ազգային հավաքականը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG