Մատչելիության հղումներ

Ըստ Արցախի ԱԳՆ-ի, Մեծ Բրիտանիայի Դերբիի քաղաքային խորհուրդն Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին որոշում է կայացրել


Արցախի արտգործնախարարության շենքը Ստեփանակերտում
Արցախի արտգործնախարարության շենքը Ստեփանակերտում

Արցախի արտգործնախարարությունը հաղորդում է, որ Մեծ Բրիտանիայի Դերբի քաղաքի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է կայացրել Արցախի անկախությունը պաշտոնապես ճանաչելու մասին:

Ըստ Արցախի ԱԳՆ-ի, բանաձևում մասնավորապես, նշված է, որ Ադրբեջանի գործողություններն ընդգծում են Արցախի ժողովրդի նկատմամբ էքզիստենցիալ սպառնալիքը և անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունն ակտիվ գործի՝ այն չեզոքացնելու համար՝ ներառյալ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի ճանաչմամբ ու նրանց իրավունքը՝ ազատ ապրել իրենց պատմական հայրենիքում։

Քաղաքային խորհուրդը Մեծ Բրիտանիայի կառավարությանը կոչ է արել նույնպես ճանաչել Արցախի անկախությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG