Մատչելիության հղումներ

Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած և գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին


Վարչապետը քիչ անց կհանդիպի անհետ կորած և գերեվարված զինվորների ընտանիքների անդամներին, ովքեր, քիչ առաջ կառավարության շենքի դիմաց փողոցը փակելով, պահանջել էին հանդիպում վարչապետի հետ: Այս մասին հայտնում է վարչապետ Փաշինյանի խոսնակ Մանե Գևորգյանը:

Վերջինս հիշեցնում է նաև, որ այսօր և վերջին օրերին վարչապետը հանդիպել է գերեվարված և անհետ կորած զինվորների հարազատների մի քանի խմբերի հետ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG