Այսօր Կառավարության որոշմամբ Մեսրոպ Մեսրոպյանը նշանակվեց Կոտայքի մարզպետ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության անունից հաջողություններ մաղթեց նորանշանակ մարզպետին: Մեսրոպ Մեսրոպյանը հավաստիացրեց, որ հետպատերազմական իրավիճակում ստանձնելով պաշտոնը՝ գիտակցում է պատասխանատվության ամբողջ չափը և պատրաստ է առավելագույնս ծառայել ի շահ Հայաստանի և հայ ժողովրդի:
Մեսրոպյանը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ էր, նրա լիազորությունները դադարեցվել են երկու օր առաջ։
Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը այս տարվա հունիսին նշանակվել է շրջակա միջավայրի նախարար։