Մատչելիության հղումներ

Քելբաջարն ամբողջությամբ վերականգնվելու և բնակեցվելու է, վստահեցնում է Ալիևը


Ռուս խաղաղապահը Դադիվանքում, նոյեմբեր, 2020թ․

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե այսօրվանից իրենց վերահսկողության տակ անցած՝ Հայաստանի Գեղարքունիքի մարզին սահմանակից Քելբաջարի (Քարվաճառի) շրջանն ամբողջությամբ վերականգնվելու և բնակեցվելու է:

Քելբաջարի շրջանը վերահսկողության տակ վերցնելու առթիվ Ալիևն ուղերձ է հղել ժողովրդին՝ վստահեցնելով նաև, որ Բաքուն արդեն սկսել է աշխատանքները Նախիջևանի հետ երկաթուղային կապը վերականգնելու շուրջ։ «Արդեն տրված են նախնական հանձնարարությունները», - ասել է Ադրբեջանի նախագահը։

Ալիևը նշել է, որ գործնական քայլեր են ձեռնարկվել նաև Բարդա-Աղդամ երկաթուղային ճանապարհը վերականգնելու, ինչպես նաև Շուշիից Ֆիզուլի տանող ավտոճանապարհ կառուցելու համար։

XS
SM
MD
LG