Մատչելիության հղումներ

Ալիևի հավաստմամբ՝ դեպի Շուշի նոր ճանապարհը կկառուցվի սեղմ ժամկետում


Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ուղերձով դիմում է ժողովրդին, Բաքու, 20-ը նոյեմբերի, 2020թ.

Ադրբեջանը մտադիր է սեղմ ժամկետում նոր ճանապարհ կառուցել դեպի Շուշի, հայտարարել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մենք արդեն սկսել ենք վերականգնողական աշխատանքները ազատագրված տարածքներում։ Ես արդեն տվել եմ համապատասխան հանձնարարությունները՝ Ֆիզուլիից դեպի Շուշի ճանապարհը կառուցելու մասին, այդ նպատակով նախնական փուլում պահուստային ֆոնդից կհատկացվի 50 միլիոն մանաթ՝ մոտ 30 միլիոն դոլար։ Հաջորդ տարի էլ կտրամադրվեն հավելյալ միջոցներ», - ըստ «Ինտերֆաքս»-ի՝ ասել է Ալիևը։

Վերջինս փաստել է, որ ներկայումս Շուշի տանող ճանապարհը, որն անցնում է Աղդամի և Ստեփանակերտի տարածքով, «առայժմ հնարավոր չէ օգտագործել»։ «Եռակողմ հայտարարության մեջ, սակայն, նշված է, որ բացվելու են հաղորդակցության բոլոր միջոցները», - ասել է Ադրբեջանի նախագահը՝ հավելելով. - «Կարծում եմ, որ ճանապարհների, այդ թվում՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանին կապող ուղիների բացումը կնպաստի տարածաշրջանում տևական խաղաղությանը»։

Մինչ այդ՝ նոյեմբերի 17-ին այցելելով Ֆիզուլի, Իլհամ Ալիևը մասնակցել էր դեպի Շուշի տանող նոր ճանապարհի հիմնարկեքին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG