Մատչելիության հղումներ

Սահմանամերձ 9 դպրոց պետական դրամաշնորհ կստանա՝ անվտանգության պայմանների բարելավման համար


Հայաստանյան դպրոցներից մեկը, արխիվ

Սյունիքի, Տավուշի և Գեղարքունիքի մարզերի սահմանամերձ 9 համայնքների դպրոցներ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Ապահով դպրոց» ծրագրի շրջանակում կստանան դրամաշնորհ՝ անվտանգության ենթակառուցվածքների բարելավման, այդ թվում՝ ապաստարանների բարեկարգման, անվտանգության պատի կառուցման և այլ նպատակներով։

Ըստ ԿԳՄՍ հաղորդագրության, յուրաքանչյուր դպրոցի կտրամադրվի առավելագույնը 2 մլն 372 հազար 200 դրամ։

Նախարարությունը նշում է, որ ծրագիրը մեկնարկել է 2019-ին։ Անցյալ տարի հանրապետության 6 դպրոցների տրամադրվել է 13 մլն 589 հազար 800 դրամ։ 2020-ին նախատեսվել է ավելի քան 23 մլն դրամ։ Նախնական ծրագրով դրամաշնորհ պետք է ստանար 10 դպրոց, սակայն, ինչպես նախարարությունն է նշում, մրցույթի պայմաններին բավարարել է 9-ը։ Ծրագիրը շարունակվելու է նաև 2021 թվականին։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG