Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ


Նախագահ Արմեն Սարգսյանն անցած շաբաթավերջին հանդիպում է ունեցել հասարակայնության ներկայացուցիչների, այդ թվում՝ քաղաքագետների, վերլուծաբանների, լրագրողների, հասարակական, մշակութային գործիչների հետ:

Ըստ նախագահի պաշտոնական կայքէջի, ավելի քան երկու ժամ տևած զրուցի ընթացքում Արմեն Սարգսյանը և հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել երկրում ստեղծված իրավիճակի, ծառացած բազմաթիվ դժվարությունների՝ տնտեսական, ներքաղաքական, բարոյահոգեբանական, կորոնավիրուսային, առկա ճգնաժամը հաղթահարելու հնարավորությունների մասին:

Ընդգծվել է երկրում կայունության պահպանման կարևորությունը, պետական ինստիտուտների, կառույցների համակարգային կայացվածության անհրաժեշտությունը: Անդրադարձ է կատարվել հատկապես սոցիալական ցանցերում տիրող անհանդուրժողականությանը և կեղծ լուրերի ու կեղծ օգտատերերի վտանգավոր առատությանը, ժողովրդին պառակտելու, հասարակության բևեռացվածության անթույլատրելիությանը:

Հանդիպման մասնակիցները բազմաթիվ հարցեր են ուղղել նախագահին, ինչպես նաև արտահայտել իրենց տեսակետները երկրում ստեղծված իրավիճակի և դրանից դուրս գալու ելքերի վերաբերյալ։

Հիշեցնենք, որ Արմեն Սարգսյանը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում՝ «համազգային շահերի պաշտպանության օրակարգից բխող լուծումներն ամենակարճ ժամկետներում համաձայնեցնելու նպատակով»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG