Վերջին 24 ժամերին Վրաստանում կորոնավիրուսի 4048 նոր դեպք է հայտնաբերվել, վիրուսի հետևանքով 49 մարդ մահացել է: Այս մասին հաղորդում է Վրաստանի առողջապահության նախարարությունը։
Այսպիսով, Վրաստանի տարածքում վարակակիրների ընդհանուր թիվը գերազանցել է 100 հազարը։ Համաճարակի սկզբից ի վեր COVID-19-ի հետևանքով Վրաստանի 976 բնակիչ է մահացել։ Վարակակիրների և կորոնավիրուսի հետևանքով մահացածների թվով առաջատարը շարունակում են մնալ մայրաքաղաք Թբիլիսին և Աջարիան։
Հայաբնակ Սամցխե-Ջավախեթի երկրամասում վերջին մեկ օրում կորոնավիրուսի ընդամենը 44 դեպք է արձանագրվել, որևէ մեկը այստեղ վարակի հետևանքով չի մահացել։