Մատչելիության հղումներ

Մոսկվան և Բաքուն քննարկել են «Հարավային Կովկասում երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարները»


Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստին, արխիվ
Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստին, արխիվ

Չորեքշաբթի օրը հեռախոսազրույց է կայացել Ռուսաստանի և Ադրբեջանի վարչապետեր Միխայիլ Միշուստինի ու Ալի Ասադովի միջև։

Ռուսական կողմի հաղորդագրության համաձայն՝ «մտքերի փոխանակում է տեղի ունեցել երկաթուղային ենթակառուցվածքների զարգացման հեռանկարների շուրջ՝ հաշվի առնելով Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցության բարելավման որոշումը»։

Կողմերը քննարկել են նաև ռուս-ադրբեջանական առևտրատնտեսական համագործակցության զարգացմանը վերաբերող արդիական հարցեր:

Լեռնային Ղարաբաղում հրադադար հաստատելու մասին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի առաջնորդների միջև ստորագրված պայմանավորվածության կետերից մեկով երեք երկրները համաձայնել են «տարածաշրջանում բացել բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը»։ Փաստաթղթի համաձայն՝ Հայաստանն ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև՝ երկու ուղղություններով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել երթևեկություն կազմակերպելու նպատակով: «Տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ Սահմանապահ ծառայության մարմինները: Կողմերի համաձայնությամբ կապահովվի Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցությունների կառուցումը», - նաև ասված է հայտարարությունում:

XS
SM
MD
LG