Մատչելիության հղումներ

Ըստ ԱԻՊԾ-ի, Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն


Արցախ - Ստեփանակերտ
Արցախ - Ստեփանակերտ

Պատերազմից տուժած Ստեփանակերտն ու մյուս բնակավայրերը կարճ ժամանակահատվածում կվերականգնվեն, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը (ԱԻՊԾ):

Ծառայությունը նշում է, որ այս ուղղությամբ Արցախի ու Ռուսաստանի կողմից գործնական ու հստակ քայլեր են կատարվում: Երեկ ձևավորվել է աշխատանքային 6 խումբ: Վերջիններս Ստեփանակերտում, շրջկենտրոններում և գյուղական համայնքներում կատարում են վնասների չափագրում և գույքագրում, որին անմիջապես կհաջորդի ակտիվ շինարարությունը:

Աշխատանքային խմբերում ընդգրկվել են Արցախի ԱԻ պետական ծառայության, Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողները, Արցախի քաղաքաշինության նախարարության և Ստեփանակերտի քաղաքապետարանի շինարարության մասով ներկայացուցիչները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG