Մատչելիության հղումներ

Լեռնային Ղարաբաղ վերադարձած խաղաղ բնակիչների թիվը գերազանցել է 1700-ը․ Ռուսաստանի ՊՆ


Արցախ - Ստեփանակերտի բնակիչները վերադառնում են հայրենի քաղաք, 17-ը նոյեմբերի, 2020թ.

«Վերջին չորս օրերի ընթացքում Լեռնային Ղարաբաղ վերադարձած փախստականների թիվը գերազանցել է 1700-ը», - տեղեկացնում է Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը։

Ռուսաստանի ռազմական գերատեսչության տեղեկություններով՝ պատերազմի ընթացքում Ղարաբաղը լքած խաղաղ բնակիչների վերադարձը սեփական տներ շարունակվում է։

Երեկ Ստեփանակերտ է ժամանել հերթական շարասյունը, որով ևս 520 մարդ է վերադարձել Լեռնային Ղարաբաղ։ «Խաղաղ բնակիչներին տեղափոխող 24 ավտոբուսները Երևանից Ստեփանակերտի կենտրոնական հրապարակ են ժամանել ռուսաստանցի խաղաղապահների և Ռուսաստանի ռազմական ոստիկանության պարեկային ստորաբաժանումների ուղեկցությամբ», - հաղորդում է Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունը։

XS
SM
MD
LG