Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում ու Արցախի մյուս քաղաքներում, գյուղերում կյանքը մտնում է հունի մեջ


Լեռնային Ղարաբաղ - Ստեփանակերտ
Լեռնային Ղարաբաղ - Ստեփանակերտ

Արցախում երկու տարբեր գործընթացների ենք ականատես եղել․ մի կողմից Վարդենիս-Քարվաճառ ճանապարհին կարելի էր տեսնել բազմաթիվ արցախցիների, ովքեր Հայաստանից վերադառնում էին Լեռնային Ղարաբաղ՝ իրենց իրերը բարձած մարդատար, բեռնատար ավտոմեքենաների վրա, մյուս կողմից Քելբաջարի շրջանում, որը պետք է վերադարձվի Ադրբեջանին, ինչպես նշված է Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի ղեկավարներիհամատեղ հայտարարության մեջ, այդ ողջ ճանապարհահատվածում կարելի էր տեսնել բազմաթիվ տներ, օբյեկտներ, որոնք հայերը թողնում հեռանում էին, տների մի մասը հրդեհված էր։ Կարելի էր տեսնել մի քանի ՀԷԿ-եր, որոնց միջից սարքավորումները հանված էին, այնուհետև հրկիզված էին։

Իսկ երբ արդեն մուտք ես գործում Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ՝ Խորհրդային Միության տարիներին դեռ գոյություն ունեցած ԼՂԻՄ-ի վարչական սահմանը, այն շրջանները, որոնք մնալու են Արցախի կազմում, այդտեղ՝ քաղաքներում, գյուղերում կյանքն աստիճանաբար վերականգնվում է, Ստեփանակերտի փողոցներում արդեն մարդկանց կարելի է հանդիպել, խանութներն աշխատում են, կյանքն աստիճանաբար մտնում է հունի մեջ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG