Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանն ու ՀԲԸՄ նախագահը քննարկել են Արցախի շուրջ վերջին զարգացումները երկրում ստեղծված իրավիճակը


Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյան, արխիվ
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան, ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյան, արխիվ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) նախագահ Պերճ Սեդրակյանի հետ:

Ըստ նախագահի գրասենյակի, նրանք մտքեր են փոխանակել Արցախի շուրջ վերջին զարգացումների և այդ համատեքստում երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Զրուցակիցներն ընդգծել են ղարաբաղյան խնդրի կարգավորման համազգային նշանակությունն ու կարևորությունը: Նշելով, որ, իրավիճակով պայմանավորված, ողջ հայությունն այսօր մեծ ցավ է ապրում՝ նրանք համակարծիք են եղել, որ պետք է կարողանալ պահպանել երկրի կայունությունն ու ազգային միասնականությունը:

Նախագահ Սարգսյանը և ՀԲԸՄ նախագահը նշել են, որ Արցախն այսօր ունի հսկայական հումանիտար խնդիրներ, և յուրաքանչյուրն իր նպաստը պետք է բերի դրանց լուծմանը, որպեսզի հնարավոր լինի միասնաբար հաղթահարել բոլոր դժվարությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG