Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի վիճակը կայուն է, դրական դինամիկայով: Այս մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը:
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով հոկտեմբերի 27-ին գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանն ազատվել էր Պաշտպանության բանակի հրամանատարի պաշտոնից: Հաղորդվել էր նաև, որ Ջալալ Հարությունյանը վիրավոր է, և նրա պաշտոնանկությունն այդ հանգամանքով է պայմանավորված։ Նրան փոխարինել է Միքայել Արզումանյանը:
Արցախի նախագահի խոսնակն «Ազատությանը» հայտնել էր, որ ապաքինումից հետո Ջալալ Հարությունյանը կվերադառնա ՊԲ` «կատարելով ծառայողական նոր պարտականությունները»: