Մատչելիության հղումներ

Արձակագիր Դիանա Համբարձումյանը նշում է՝ «նաև գրչով պիտի կարողանանք իրար կողք կանգնել, համախմբվել»


Ավելի քան 2 տասնյակ գրքերի հեղինակ, արձակագիր, թարգմանիչ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Դիանա Համբարձումյանը պատերազմական գործողությունների ողջ ընթացքում, ինչպես և շատ-շատերը, հնարավորինս փորձել է աջակցել հայ զինվորին՝ ընդգրկվելով թե՛ կամավորական աշխատանքներում, թե՛ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի, նաև Գրողների միության ձեռնարկած միջոցառումներում:

«Ամեն մեկս, կարծում եմ, մեր կարողացածի չափով մեր լուման ներդնում ենք: Դա մեր պարտականությունն է, մենք հայ մարդ ենք, պարտավոր ենք անել: Ամեն մեկն իր գիրքն էր վաճառում, իր նկարն էր վաճառում, ով ինչ կարող է: Այո, էսպես էլ պետք է լինի, մի բռունցք պիտի լինենք, համերաշխ, միասնական», - նշեց Համբարձումյանը:

Խոսելով ամռան սկզբին հրատարակած գրքի մասին, Դիանա Համբարձումյանն ասաց. «Դրամաշնորհային մրցույթ էր հայտարարված, մասնակցեցի, և գիրքս շահեց այդ մրցույթը: Մինչև հունվար արդեն հրատարակչին էի հանձնել՝ «Զանգակ» հրատարակչությունում, խմբագրման, սրբագրման աշխատանքներն ավարտվել էին, կազմը պատրաստ էր, բայց սկսվեց համաճարակը Covid-ի և մինչև մարտ փակվեց տպարանը: Հետո նոր 1-2 ամսվա ընթացքում ունեցա, լույս է տեսել, կոչվում է «Կանաչ մարգագետնի հմայքը»:

Արձակագիրը նշեց. «Նաև գրչով պիտի կարողանանք բոլորս իրար կողք կանգնել, համախմբվել»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG