Մատչելիության հղումներ

Պեսկովի խոսքով՝ Պուտինն առանցքային դեր է կատարել եռակողմ համաձայնությունը կայացնելու գործում


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիև

Russia Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, թե նախագահ Վլադիմիր Պուտինն առանցքային դեր է կատարել եռակողմ համաձայնությունը կայացնելու հարցում:

«Դրան նախորդել է լարված, երբեմն շուրջօրյա աշխատանք», - նշել է Պեսկովը: Նրա փոխանցմամբ՝ «Պուտինը ժամերով նստել է հեռախոսի մոտ և բանակցել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ու Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»:

«Պուտինի դերը վճռորոշ էր, ևս մեկ անգամ կրկնեմ՝ այդ աշխատանքը ոչ մեկ օր է տևել», - ասել է Ռուսաստանի նախագահի խոսնակը:

XS
SM
MD
LG