Մատչելիության հղումներ

Ստեփանակերտում բնակչության վերադարձի հարցերն են կազմակերպվում


Արցախ-Ստեփանակերտ, 34-ը հոկտեմբերի, 2020

Ստեփանակերտում այժմ բնակչության վերադարձի հարցերն են կազմակերպում։ Այդ մասին «Ազատության» հետ զրույցում ասաց Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը։

Նշենք, որ մինչև հայտնի փաստաթղթի ստորագրումը Ստեփանակերտում առկա վտանգի պատճառով քաղաքի բնակչությունը տարհանվել էր։

Սարգսյանն ասաց, որ քաղաքի 60 տոկոսը լույսով, ջրով ու գազով ապահովված է։ Քաղաքի մնացած հատվածներում վերականգնման աշխատանքները շարունակվում են։

Քաղաքապետի խոսքով՝ բնակչության 20-30 տոկոսն արդեն քաղաքում է։

Երեկ Ստեփանակերտի փողոցները բավական դատարկ էին, «Ազատության»-ը չհաջողվեց քաղաքացիների հետ զրուցել, քաղաքում հիմնականում զինվորականներ են, ովքեր դիրքերից են իջել։

Նշենք, որ երեկ օրվա երկրորդ կեսից Արցախում ինտերներտը, ռոումինգը խափանված էին։ Նախնական տեղեկություններով, Քելբաջարից եկող գծերն էին վնասվել։

Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանն «Ազատության»-ը տեղեկացրեց, որ ռուս խաղաղապահների տեղակայման գործընթացը մեկնարկել է, բայց թե ի՞նչ փուլում է և որտե՞ղ են գտնվում նրանք, այս պահին ասել չի կարող։

«Ազատություն»-ը Ստեփանակերտում և քաղաքի մատույցներում դեռ ռուս խաղաղապահների չի հանդիպել։ Ըստ տեղի խոսակցությունների, խաղաղապահների տեղակայման գործընթացը սկսվում է Լաչինից՝ փոխարինում են դիրքերից իջած հայկական զինված ուժերին և զինվորներն աստիճանաբար իջնում են քաղաք և հանձնում են զենքերը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG