Մատչելիության հղումներ

Արմեն Սարգսյանը հանդիպել է Արամ Սարգսյանի հետ


Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի հետ:

Նախագահի աշխատակազմի փոխանցմամբ` հանդիպմանն անդրադարձ է եղել ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ ստորագրված փաստաթղթին և դրա դրույթներին, ինչպես նաև երկրում ստեղծված իրավիճակին:

Արամ Սարգսյանը ներկայացրել է իր ղեկավարած կուսակցության մոտեցումները վերոհիշյալ փաստաթղթի և առկա իրավիճակի վերաբերյալ:

Զրուցակիցներն ընդգծել են այս փուլում երկրի կայունության պահպանման, համազգային միասնականության կարևորությունը:

Հիշեցնենք, որ նախագահ Սարգսյանը քաղաքական խորհրդակցություններ է անցկացնում քաղաքական ուժերի հետ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG