Մատչելիության հղումներ

Ադրբեջանի և Թուրքիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները


Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքար, արխիվ

Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում հանդիպել է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ։ Այդ մասին այսօր հաղորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը՝ տեղեկացնելով, որ հանդիպումը տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնագրի կնքումից քիչ անց։

«Հանդիպման ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ ռազմական համագործակցության հեռանկարները», - նշված է հաղորդագրության մեջ։

Թուրքիայի պաշտպանության նախարարը Բաքու էր ժամանել երեք օր առաջ՝ բանակային հրամանատարության մի շարք ներկայացուցիչների և արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուի ուղեկցությամբ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG