Մատչելիության հղումներ

Ֆրանսիան շեշտում է` ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի «Ղարաբաղի բնակչության անվտանգությունն ու նկրտումները»


Ելիսեյան պալատը հայտարարել է, թե ուսումնասիրում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ձեռք բերված համաձայնությունը, միաժամանակ ընդգծել է՝ ցանկացած պայմանավորվածություն պետք է երաշխավորի «Ղարաբաղի քաղաքացիական բնակչության անվտանգությունն ու նկրտումները»։

«Անհրաժեշտ է անհապաղ քայլեր ձեռնարկել՝ հակամարտության տևական լուծումը գտնելու համար, որը թույլ կտա Լեռնային Ղարաբաղի բնակչությանը մնալ իրենց բնակավայրերում, տեղահանված տասնյակ հազարավորներին էլ` վերադառնալ իրենց տուն»,- հայտարարել է Ելիսեյան պալատը, հավելելով. «Ֆրանսիան այս ծանր պահին կանգնած է Հայաստանի ժողովրդի կողքին»։

Ըստ «Ֆրանսպրեսի», նախագահ Էմանյուել Մակրոնը միաժամանակ կոչ է արել Թուրքիային վերջ տալ իր սադրանքներին, «որևէ քայլ չանել, որը կարող է վնասել տևական խաղաղության հնարավորությանը»։ «Խնդրի տևական լուծումը պետք է «պաշտպանի Հայաստանի շահերը»,- ընդգծել է Ֆրանսիայի առաջնորդը։

XS
SM
MD
LG