Մատչելիության հղումներ

Կրեմլում չեն մեկնաբանում Ղարաբաղի հարցով Պուտինին Էրդողանի արած առաջարկի մասին հաղորդումը


Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկով, արխիվ

Կրեմլի խոսնակը չի մեկնաբանել թուրքական լրատվամիջոցների պնդումները, թե նոյեմբերի 7-ին Ռուսաստանի և Թուրքիայի նախագահների հեռախոսազրույցի ընթացքում Ռեջեփ Էրդողանը Վլադիմիր Պուտինին առաջարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել, ինչի արդյունքում կարող է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բանակցությունների այլընտրանքային հարթակ:

«Ես այդ հաղորդագրությանը հավելելու ոչինչ չունեմ։ Ղարաբաղի հարցը իսկապես շոշափվել է», - ասել է Դմիտրի Պեսկովը։

Ռուսաստանյան ՏԱՍՍ լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկրի նախագահի խոսնակը կրկին հավաստիացրել է, թե Ռուսաստանը հնարավոր բոլոր ջանքերը գործադրում է Լեռնային Ղարաբաղում հակամարտությունը քաղաքական-դիվանագիտական միջոցներով լուծելու համար:

XS
SM
MD
LG