Մատչելիության հղումներ

Էրդողանը Պուտինին առաջարկել է Ղարաբաղի հարցով աշխատանքային խումբ ստեղծել, պնդում է CNN Turk-ը


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ռուսաստանցի պաշտոնակից Վլադիմիր Պուտինին առաջարկել է Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման համար աշխատանքային խումբ ստեղծել, հաղորդում է CNN Turk-ը՝ վկայակոչելով թուրքական դիվանագիտական աղբյուրները:

Լրատվամիջոցի տվյալներով՝ առաջարկը թուրք առաջնորդը հնչեցրել է Ռուսաստանի նախագահի հետ նոյեմբերի 7-ի հեռախոսազրույցի ընթացքում:

Աղբյուրի փոխանցմամբ՝ այդ ձևաչափով աշխատանքները «կարող են սկսվել արդեն առաջիկա օրերին, ինչի արդյունքում կարող է ձևավորվել ԵԱՀԿ Մինսկի խմբից դուրս բանակցությունների այլընտրանքային հարթակ»:

Ո՛չ Անկարան, ո՛չ Մոսկվան այս պահին պաշտոնապես չեն հաստատում տեղեկատվությունը:
XS
SM
MD
LG