Մատչելիության հղումներ

Սպիտակ տան խորհրդականը Թրամփին հորդորում է ընդունել պարտությունը


Սպիտակ տան խորհրդական, նախագահ Դոնալդ Թրամփի փեսա Ջարեդ Քուշները, արխիվ

ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Ջարեդ Քուշները հորդորում է նրան ճանաչել պարտությունը: Քուշները Թրամփի փեսան է, նա ամուսնացած է գործող նախագահի դստեր՝ Իվանկայի հետ:

Քուշները Սպիտակ տան խորհրդականն է և համարվում է Թրամփի ամենամերձավոր դաշնակիցներից մեկը:

Այդ մասին հայտնել է CNN հեռուստակայանը: Թրամփի արձագանքի մասին տեղեկություն դեռ չկա:

Նոյեմբերի 3-ին ԱՄՆ-ում տեղի ունեցած նախագահական ընտրություններում Թրամփը պարտվել է դեմոկրատական մրցակից Ջո Բայդենին, որին արդեն շնորհավորել են տասնյակ պետությունների և միջազգային հաստատությունների ղեկավարներ:

Թրամփը և նրա հավատարիմ աջակիցները պնդում են, որ դեմոկրատականները կեղծիքներով են մեծամասնություն ապահովել մի շարք առանցքային նահանգներում:

XS
SM
MD
LG