Մատչելիության հղումներ

Հնդկաստանում տոնում են Բայդենի և Հարիսի հաղթանակը


ԱՄՆ ընտրյալ փոխնախագահ Քամալա Հարիսը

Այսօր զանգվածային տոնախմբություններ են սկսվել Հնդկաստանում` Տուլասենդրապուրամ անվամբ գյուղում: Մարդիկ տոնում են Քամալա Հարիսի փոխնախագահ ընտրվելու նվաճումը:

Տուլասենդրապուրամ գյուղից է Հարիսի տատիկը մոր կողմից: 56-ամյա Հարիսն առաջին կինն է, ով փոխնախագահ է ընտրվել, նրա նախնիների թվում են և՛ սևամորթներ, և՛ ասիացիներ:

Բայդենի պաշտոնամուտի արարողությունը նախատեսված է 2021-ի հունվարին, այդ ժամանակ նա արդեն կլինի 78 տարեկան: Նա դեռ չի ասել, թե արդյոք մտադիր է հետագայում պայքարել երկրորդ ժամկետի համար:

Վերլուծաբանների կարծիքով, 2024 թվականին դեմոկրատների նախագահության հավանական թեկնածուն կարող է դառնալ ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG