Մատչելիության հղումներ

Շուշիում մարտերը շարունակվում են, հայտնում է ՊՆ ներկայացուցիչը


Շուշիում մարտերը շարունակվում են, տեղեկացնում է Հայաստանի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը:

«Սպասեք ու հավատացեք մեր զորքին», - հավելել է նա։

Ավելի վաղ նա հայտնել էր, որ ծանր ու վճռական մարտեր են Շուշիի համար: Պաշտպանության բանակն էլ տեղեկացրել էր, որ գիշերվա ընթացքում առավել համառ գործողություններ են ծավալվել Շուշիի մերձակայքում և հարավարևելյան հատվածում:

Նշենք, որ ըստ ռուսական ՏԱՍՍ-ի` Ադրբեջանի նախագահը հայտարարել է, թե Շուշին իրենց վերահսկողության տակ է անցել:

XS
SM
MD
LG