Մատչելիության հղումներ

Ստեփանակերտը գիշերը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության, հաղորդում է ԱԻ ծառայությունը


Ստեփանակերտն այսօր` նոյեմբերի 8-ին, լուսանկարը` ԱԻՊԾ-ի
Ստեփանակերտն այսօր` նոյեմբերի 8-ին, լուսանկարը` ԱԻՊԾ-ի

Գիշերն անհանգիստ ու լարված է եղել հատկապես Ստեփանակաերտում, հաղորդում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:

Նշվում է, որ Արցախի մայրաքաղաքը պարբերաբար ենթարկվել է հրթիռակոծության։ Հեռահար հրթիռների 8 հարված է հասցվել քաղաքի բազմաբնակարան շենքերի, բնակելի թաղամասերի, հանրային նշանակության օբյեկտների և քաղաքացիական այլ ենթակառուցվածքների ուղղությամբ։

Նախնական տվյալներով տուժածներ չկան։

Մյուս բնակավայրերում պահպանվել է հարաբերական հանգիստը։

Կեսգիշերն անց ԱԻՊԾ-ն կրկին տեղեկացրել էր Ստեփանակերտի ուղղությամբ արձակված հարվածների մասին:

XS
SM
MD
LG