Մատչելիության հղումներ

Բայդենը Թրամփից առաջ է անցել Ջորջիայում


ԱՄՆ նախագահի թեկնածուներ Դոնալդ Թրամփ, Ջոզեֆ Բայդեն

ԱՄՆ նախկին փոխնախագահ, նախագահության թեկնածու Ջո Բայդենն առաջ է անցել Դոնալդ Թրամփից Ջորջիայում, ինչը վճռորոշ ազդեցություն ունի ընտրությունների ելքի վրա․ առանց այս նահանգի 16 ընտրիչների աջակցության գործող նախագահը չի կարող վերընտրվել։

Ձայների հաշվակը պաշտոնապես դեռ չի ավարտվել, սակայն մի շարք լրատվամիջոցներ հաղորդում են՝ Բայդենը մրցակցից առաջ է 917 ձայնով։ Եթե այս տվյալները հաստատվեն, 77-ամյա թեկնածուն կդառնա Ջորջիայում հաղթած առաջին դեմոկրատը Բիլ Քլինթոնից հետո, ով այս նահանգում հաջողության էր հասել 1992 թվականի նախագահական ընտրություններում։

Նախնական արդյունքների համաձայն, Բայդենը ձայների չնչին առավելությամբ գերազանցում է Թրամփին նաև Նևադայում և Արիզոնայում։

Չսպասելով վերջնական արդյունքներին՝ գործող նախագահը ժամեր առաջ հայտարարեց, թե դեմոկրատները փորձում են խլել իր հաղթանակը, առանց որևէ փաստական ապացույց ներկայացնելու:

XS
SM
MD
LG