Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ում շարունակում են սպասել մի քանի նահանգում ձայների հաշվարկի արդյունքներին


ԱՄՆ - Քվեաթերթիկների հաշվարկը Ջորջիա նահանգի Ատլանտա քաղաքում, 4-ը նոյեմբերի, 2020թ.

Ամերիկացիները շարունակում են սպասել մի քանի նահանգներում ձայների հաշվարկի արդյունքներին, որոնք կարող են պարզել նախագահական ընտրությունների հաղթողին:

Նախկին փոխնախագահ Ջո Բայդենը երկու նահանգներում, որոնք որոշիչ դեր են խաղում, առաջ է անցել՝ այսպիսով մոտենալով հաղթանակին:

Ալյասկայում, Արիզոնայում, Ջորջիայում, Նևադայում, Փենսիլվանիայում և Հյուսիսային Կարոլինայում վերջնական արդյունքները դեռ հայտնի չեն:

Այժմ ամբողջ ուշադրությունը Փենսիլվանիային է ուղղված՝ եթե Բայդենը հաղթի այս նահանգում ևս, ապա կստանա ընտրիչների անհրաժեշտ թվով՝ առնվազն 270 ձայները:

Երկու թեկնածուներն էլ վստահ են, որ հաղթելու բոլոր հնարավորություններն ունեն:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG