Մատչելիության հղումներ

ՌԴ արտաքին հետախուզությունը հստակ ու ճշգրիտ տվյալներ ունի Սիրիայից Ադրբեջան տեղափոխված գրոհայինների մասին


Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին, արխիվ
Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկին, արխիվ

Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը հստակ ու ճշգրիտ տվյալներ ունի Սիրիայից Ադրբեջան տեղափոխված գրոհայինների մասին, ասել է ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինը "Россия сегодня"-ի տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

«Դրանք ճշգրիտ տվյալներ են, որոնք Ռուսաստանի հետախուզությունը ստացել է մի շարք աղբյուրներց, այդ թվում՝ Մերձավոր և Միջին Արևելքի գործընկերներից», - մանրամասնել է Նարիշկինը։

Վերջինս միաժամանակ ընդգծել է, որ մարտական գործողություններին մասնակցում է նաև թուրքական հետախուզությունը։ «Ռուսաստանի արտաքին հետախուզությունը դա «զգում» է, տեսնում է առանձին տարրեր», - ասել է Նարիշկինը։

Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը, իր հերթին, օրեր առաջ ասել էր, որ իրենց տեղեկություններով՝ Ղարաբաղի դեմ պատերազմին մասնակցող ահաբեկիչների թիվը հասնում է 2 հազարի։ Արտգործնախարարության խոսնակն էլ երեկ ընդգծել էր` նրանց տեղակայումը կարող է ահաբեկչության անկլավ դարձնել Հարավային Կովկասը։

XS
SM
MD
LG