Մատչելիության հղումներ

Ըստ Լը Դրիանի, Թուրքիան «ագրեսիվ քաղաքականություն է վարում Լեռնային Ղարաբաղում»


Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանի խոսքով՝ Փարիզի և Անկարայի միջև արդեն մի քանի տարի է ինչ լուրջ տարաձայնություններ են առկա, և ֆրանսիական իշխանությունները այս առթիվ Թուրքիայից հստակ պարզաբանումներ են պահանջում։ Այս մասին Ֆրանսիայի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը հայտարարել է այսօր «Եվրոպա 1» ռադիոկայանին տված հարցազրույցում։

«Թուրքիան ագրեսիվ գործողություններ է իրականացնում Եվրոպայի անմիջական հարևանությամբ, մասնավորաբար՝ Լիբիայում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Լեռնային Ղարաբաղում և անգամ Իրաքի հյուսիսում։ Այժմ նաև նոր մի գործոն է ի հայտ եկել։ Վերջին օրերին փոխվել է նախագահ Էրդողանի՝ Ֆրանսիայի և Եվրոպայի հասցեին հնչող հայտարարությունների տոնայնությունը։ Կանոնավոր կերպով Էրդողանի կողմից ատելության և բռնության ոգով լեցուն հայտարարություններ են հնչում, որոնց թիրախում նաև Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն է», - հայտարարել է Ժան-Իվ Լը Դրիանը՝ նշելով, - «Փարիզը պահանջում է, որպեսզի Թուրքիան հրաժարվի նման պահվածքից»։

XS
SM
MD
LG