Մատչելիության հղումներ

Ըստ Արցախի ՊՆ-ի՝ ադրբեջանցիները արևելյան հատվածում հարձակման փորձ են ձեռնարկել և հետ շպրտվել


Արցախի ՊԲ զինծառայողները մարտական դիրքում, հոկտեմբեր, 2020թ.

Այսօր ժամը 10:30-ի սահմաններում ադրբեջանական ուժերը արևելյան հատվածում, զրահապատ մեքենաների կիրառմամբ, ձեռնարկել են հարձակման փորձ, հաղորդում է Արցախի պաշտպանության նախարարությունը:

«Պաշտպանության բանակի ստորաբաժանումների ու պահեստազորայինների գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, մարտադաշտում թողնելով 1 զրահամեքենա, 1 բեռնատար մեքենա և մեծ քանակությամբ կենդանի ուժ, հետ է շպրտվել», - ասված է հաղորդագրությունում:

Օպերատիվ իրադրությունը, ըստ Արցախի ռազմական գերատեսչության, շարունակում է մնալ ՊԲ վերահսկողության ներքո:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG